2020-2021 ուսումնական տարվա առաջին շրջանի ամփոփում

Շուտով կավարտվի 2020 թվականը, և պետք է վերլուծել ամբողջ կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները: Սեպտեմբերի սկզբին վերլուծեցինք  «Հայկ և Բել»  առասպելը, որին հաջորդեց «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը,  հետո մենք վերլուծեցինք Ակուտագավա Րյունոսկեյի «Երեք ինչու» ստեղծագործությունը, որը  բավականին հետարքրքիր էր ու խորիմաստ։ Հաջորդեցին Կոմիտասյան և  Իսահակյանական  օրերը, վերլուծեցի նաև Իսահակյանի  «Մի մրահոն աղջիկ տեսա Ռեալտոյի կամրջին»  ստեղծագործությունը,  ինչպես նաև  ձայնագրեցի այն,  և վերլուծեցի  Իսահակյանի  «Շիդհարը» ստեղծագործությունը։ Եվ վերջում  ունեցանք Մհեր Իսրայելյանի նախագիծը,  որի  ընթացքում մենք վերլուծեցինք «Երկնքից թափվող  ընկույզները»  ստեղծագործությունը և ունեցանք օնլայն հանդիպում  նրա հետ։

Оставьте комментарий